Սարգիս Մանուկյան. Կարծիք չունենալը վտանգավոր է եւ լպրծուն
Aravot.am-ը Dorians ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ամերիկահայ անվանի երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի ուղղած նամակների, երգչի քայլի մասին, եւ ինչո՞ւ են հայ ռոքերներն այդ առումով պասիվ:
Գոռ Սուջյանը պատասխանեց, որ տեղյակ չէ Սերժ Թանկյանի նամակներից ու չի կարդացել դրանք: Երբ ասացինք, թե խոսքն ինչի մասին է՝ Գոռը նշեց. «Դա ռոքի հետ կապ չունի, մարդ կա հետաքրքրվում է, մարդ կա՝ չի հետաքրքրվում: Ես, համենայնդեպս, քաղաքականության մեջ չեմ ուզում խառնվել»:
Մեր դիտարկմանը՝ չէ՞ որ ռոքը նաեւ պայքարի երաժշտություն է, Dorians-ի մենակատարը պատասխանեց. «Ես իմ ասելիքն ունեմ, որն ավելի խորը բան է, քան պոլիտիկան…Ինչ վերաբերում է Թանկյանին, չգիտեմ, ուրեմն իրենց մոտ ինչ-որ բան կա, որ էդ քայլն արել են»:
Կարդացեք նաև
EMPYRAY խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը Aravot.am-ը ի հարցին՝ ինչո՞ւ են Հայաստանյան ռոքերները լռում, կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Ինչո՞ւ, վախկոտ ռոքերներ չե՞ն լինում»
Ապա հավելեց. «Ես այն մարդկանց խմբում եմ, ովքեր «դուխ» ունեն, իրենց իրավունքների համար կարող են պայքարել»: Նա գտնում է, որ ամերիկահայ ռոք աստղը այդ քայլին է դիմել, որովհետեւ գիտի՝ իր ունկնդիրների հզոր բանակի մասին:
«Հիմա վիճակն այնքան լարված է, որ եթե մարդիկ մի կողմ քաշվեն՝ ավելի վատ կլինի, կարծիք չունենալն ավելի վտանգավոր է, ես էլ չեմ սիրում լպրծուն բաներ, եթե ինքը (Սերժ Թանկյանը) ճիշտ է համարել կարծիք հայտնել, ողջունում եմ: Հնարավոր է՝ ես էլ իրենից մի քիչ ավել կամ պակաս ասեի»,-հայտնեց Սարգիս Մանուկյանը:
Նրա ձեւակերպմամբ, ըստ ավանդույթի 5 տարին մեկ ոտքի ելնող ժողովրդի մեջ շատ են իրենց իրավունքներին տեր կանգնող երիտասարդները, ինչը հույս է ներշնչում:
Իսկ ուսանողների պայքարը խոչընդոտողներին Սարգիսը որակում է ուղղիչ ուսանողական կառույցներ կամ գաղութներ: Այսօրվա ուսխորհուրդներն էլ, ռոք երգչի խոսքով, երեկվա կոմերիտական կառույցների նման են, որոնցում հիմնականում փողով բուհ ընդունված մարդիկ են, որոնք ձգտում են իրենց պապաների պաշտոններին հասնել:
Սարգիս Մանուկյանը երիտասարդներին բաժանում է մի քանի խմբի՝ վախկոտների, իր ձեւակերպմամբ՝ լավ երեխեքի, որոնք իրենց բողոքը դասադուլով են հայտնում եւ մարդկանց, որոնք ոտքով -գլխով, գենետիկ կապերով խրված են մխտռված համակարգի մեջ: Ըստ երգչի, դրանք գալիս են բուհ ոչ թե սովորելու, այլ իրենց պապայի X5-ը ցույց տալու:
EMPYRAY-ի մենակատարը նշում է, որ դասադուլները անձնավորված չեն, եւ ոչ թե ինչ-որ մեկի դեմ են, այլ հանուն հայրենիքի են. «Ու եթե, Աստված չանի, վաղը մեր երկրին արտաքին վտանգ սպառնա, ոչ թե Էն վախկոտ երեխեքն են գնալու հայրենիքը պաշտպանելու, որ էսօր գոռում են՝ հեռացե՛ք, այլ էն երեխեքը, որ ոտքի են կանգնել: Ու թող էդ շարժումն արգելողները, որ էսօր իշխանության մեջ են, հիշեն. որ մի քսան տարի առաջ իրենք էլ էին ուսանող եւ իրենք էլ էին դասադուլների միջոցով իրենց քաղաքական կողմնորոշումը ցույց տալիս»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պարադոքսային իրավիճակ է: Մինչև այս երիտասարդների կարծիքները իմանալը, շատ տարօրինակ
է,՝ Շառլ Անձնավուրի, Հովհաննես Չեքիչյանի և մյուս Հայ ազգի մեծերի բոցաշունչ շնորնավորանք-ները, որոնք հույս են հայտնում, որ վերընտրված նախագահը կշարունակի իր կառուցողկան, ազգին
ազնիվ ծառայելու քաղաքականությունը: Կարծում են մեկնաբանելու կարիք չկա, ասելիք էլ չկա:
Այ,՝ քիչ ավելի հասկանալի է Հայ ազգի երկու սրբազանների,՝ Գարեգին Բ-ի և Արան Ա-ի կողմից
շնոհավորանքներն ու բարեմաղթանքները, որը գուցե և կատարվել է, ոչ այնքան իրենց կամքով,
որքան աստծո թելադրանքով: Քանի, որ ասում են,՝ իբր վերընտրված նախագահի կապերը շատ խորն են,՝ սկսած մասոններից, վերջացրած՝ այլ մոլորակներով և զուգահեռ աշխարհներով:
Կարևոր է նաև այն, որ ինչպես սրբազաններն են սնվում և ապրում,՝ սրբազան հոգու գոյությամբ,
այնպես էլ կարծում են թե՛ ժողովուրդն է, իրենց պես ապրում առանց հացի ու ջրի: Բայց, ոչ՝ հար-
գելի և մեծարգո սրբազաններ: Եթե ժողովուրդն էլ ձեր նման ապրեին, ապա դուք ժողովրդի ինչին էիք պետք: Ժողովուրդը ձեր աղոտքներով է ապրում,՝ սիրով, հույսով և հավատով: Իսկ անցած
5 տարիներին ձեր աղոթքը չօգնեց, այլ մի բան էլ հակառակն: Գուցե աղոտքն պետք է փոխել, կամ
էլ իբր վերընտրված, ինքնակոչ, զավթիչ նախագահին: