Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՀՀ կառավարությունից գումար ստանալու անհրաժեշտությունը հիմնավորել է` «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի», «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի», «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գանգատներով վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից այս տարվա առաջին եռամսյակում արդարադատության նախարարությանը կհատկացվի 42 հազար 555 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՀՀ կառավարությունից գումար ստանալու անհրաժեշտությունը հիմնավորել է` «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով, ինչին ֆինանսների նախարարը որեւէ առարկություն չի տվել:
Այսպես` Հայաստանի Հանրապետությունը նշված գործերով դիմումատուներին պարտավոր է վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել`«Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» վճռով` 2,500 եվրո, «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» վճռով՝ 3,000 եվրո, «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» վճռով՝ 6,055 եվրո եւ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» վճռով՝ 31,000 եվրո:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ