Լրահոս
Օրվա լրահոսը

4500 երեխա Հայաստանում վտանգի տակ է

Փետրվար 27,2013 15:11

Վերջին 2 տարիներին Անկախ մշտադիտարկման խումբը այցելություն է իրականացրել 32 հատուկ դպրոցներ եւ պատրաստել 2 զեկույց, որոնք, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, բավարար տեղեկություն չեն տալիս այդ հաստատություններում երեխաների իրավունքների ոտնահարման մասին:

Հայաստանի մանկատներում եւ գիշերային խնամքի կենտրոններում ապրող, ինչպես նաեւ հատուկ դպրոց հաճախող երեխաները բռնության եւ անտեսման առավել մեծ ռիսկի տակ կարող են լինել: Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արիենսը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՀՀ-ում գործող Գերմանիայի դեսպանության միջեւ այսօր ստորագրվեց համագործակցության պայմանագիր, ըստ որի, Գերմանիայի դեսպանությունը կտրամադրի 65000 եվրո` Հայաստանում երեխաների խնամքի հաստատություններին:
Մամլո ասուլիսին ներկա էր նաեւ կրթության եւ գիտության (ԿԳ) փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Ըստ նրա. «Շատ կարեւոր է, որ երեխաները զգան, որ իրենցով ոչ միայն կազմակերպություններն են հետաքրքրվում, այլ տարբեր կազմակերպություններ նույնպես ընդգրկված են այս հոգատարության գործընթացում»:

Ըստ Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի, այսպիսի խնդիրներ կան գրեթե բոլոր երկրներում եւ Գերմանիան նույնպես բացառություն չէ. «Թերեւս գիտեք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեր քաղաքականության մեջ գերակա ուղղություն է….: Շատ դրական եմ համարում, որ այս նախաձեռնությունը ունեք եւ առաջ եք տանում»:

Հենրիետ Արիենսը նշեց, որ նախաձեռնության իրակացումը շարունակական գործընթաց է եւ այն կսկսվի պայմանագիրը ստորագրումից անմիջապես հետո:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, այսօր խնամքի հաստատություններում ապրող երեխաների թիվը հասնում է մոտ 5000-ի, իսկ երեխաների՝ հաստատություններում տեղավորվելու վնասակար հետեւանքները ապացուցվել են բազմաթիվ հետազոտողների կողմից:

Հայաստանում ֆինանսավորվող ներկայիս ծրագրի նպատակն է բարելավել երեխաների իրավունքների պաշտպանությունը խնամքի հաստատություններում:

Նշենք, որ երեխայի խնամքի հաստատությունների Անկախ մշտադիտարկման խումբը ստեղծվել է 2010թ. ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Վերջին երկու տարիներին Անկախ մշտադիտարկման խումբը այցելություն է իրականացրել 32 հատուկ դպրոցներ եւ պատրաստել 2 զեկույց, որոնք, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, բավարար տեղեկություն չեն տալիս այդ հաստատություններում երեխաների իրավունքների ոտնահարման մասին:

Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728