Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ի դեմս ՀՀԿ-ի, կունենանք շատ լավ ընդդիմություն»

Փետրվար 27,2013 15:09

«Ժառանգության» փոխնախագահը պատասխանում է Գալուստ Սահակյանին

Այսօր «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատատականներին՝ հետընտրական իրավիճակի հետ կապված: Նա Հովիկ Աբրահամյանի հետ Արմեն Ռուստամյանի եւ Ռուբեն Հակոբյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նոր ընդդիմություն է ձեւավորվում, ոչ մի լարվածություն չկա եւ իրենք թույլ են տալու, որ այդ նոր ձեւավորված ընդդիմությունը կայանա:

Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ նոր ընդդիմություն իսկապես պետք է ձեւավորվի: Այն պետք է ձեւավորվի ներկա իշխանությունների շրջանակում. «Այսօրվա ՀՀԿ-ն իրեն աջակցող քաղաքական կուսակցությունների հետ իրենք կձեւավորեն նոր ընդդիմություն: Դա ես շատ եմ կարեւորում, որովհետեւ տեսնում եմ, որ ՀՀԿ-ի մեջ կան բավականին կենսունակ քաղաքական տարրեր: Այդ տարրերը որպեսզի օլիգախիայից, կրիմինալից մաքրվեն, պետք է մի պահ ընդդիմություն լինի: Այդ քայլերը կատարելով՝ ի դեմս ՀՀԿ-ի, կունենանք շատ լավ ընդդիմություն: Րաֆֆի Հովհաննիսյան նախագահի պարագայում Սահմանադրական փոփոխությունների մեջ պետք է ներառված լինեն ընդդիմությանը երաշխավորված վերահսկիչ լրացուցիչ լծակներ տալու համար: Որպեսզի գալիք ընդդիմությունն ունենա լծակ՝ իրապես վերահսկելու իշխանության գործառույթների նկատմամբ: Ես ինքս պայքարելու եմ դրա համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728