Aravot.am, lurer.com, News.am պարբերականները փետրվարի 27-ին հաղորդում են, թե դասադուլավոր ուսանողներին Ագրարային համալսարանում դիմավորել են «հայհոյանքներով» եւ «կոշտ իր են գցել» «Հայկական ժամանակի» լրագրող Տաթեւ Խաչատրյանի գլխին:
Ողջ երթը տեսագրվել է, (մանրամասները հեշտությամբ կարող ենք ճշտել փոխոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանի աջակցությամբ), իսկ դա նշանակում է, որ հստակ ամրագրված է ու նկատելի` ՀԱԱՀ աշխատակիցներն ու ուսանողները զուսպ, քաղաքակիրթ վերաբերմունք են ցուցաբերել երթի մասնակիցների նկատմամբ:
Բուհի կոլեկտիվը հստակ է իր դիրքորոշման մեջ` չի կարելի կազմալուծե եւ, խաթարել ուսումնական գործընթացը:
ՀԱԱՀ լրատվության բաժին