Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը հրաժարականները դիտարկում է բարոյական հարթությունում

Փետրվար 27,2013 14:58

 ԲՀԿ-ին էլ չի մեկնաբանում

 «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մոտեցումները, իր տեսակետները, ես որեւէ կերպ չեմ ցանկանում արձագանքել այդ հայտարարությանը»,- այսօր պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`արձագանքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածած հայտարարությանը, որում նաեւ իշխանություններին էր զսպվածության կոչ արվում, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Պատասխանելով հետընտրական շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների որոշ ներկայացուցիչների հրաժարականներին վերաբերվող հարցին, Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Ընդհանրապես գիտեք, որ ունենք 915քաղաքային եւ գյուղական համայնքներ: Ընդամենը պարտվել ենք 70 համայնքներում, որոնցից 15-ը քաղաքային համայնքներ են եւ 55 գյուղական համայնքում: Շատ է խոսվում այդ հրաժարականների կամ պարտությունների մասին, եթե համեմատեք թվերը, իմ կարծիքով, դա վատ ցուցանիշ չէ եւ 58,6 տոկոսով հաղթելը նաեւ շատ ցանկալի է եւ ուրախալի է: Ես համամիտ չեմ այն մարդկանց հետ, որ եթե մի որեւէ համայնքում`լինի քաղաքային, թե գյուղական, պարտվել ենք, քաղաքապետը կամ գյուղապետը պետք է հրաժարական տա: Մեր կուսակցությունը դրան դեմ է, որովհետեւ դա չի նշանակում`տվյալ համայնքի ղեկավարն է մեղավոր, որ մեր թեկնածուն պարտվել է: Ընդհանուր խնդիրներ են, որ մենք պետք է հետագայում քննարկենք եւ հասկանանք»:

Աբրահամյանը չի համարում, որ ասենք, Շիրակի մարզպետի կամ Արմավիրի քաղաքապետի հրաժարականը կուսակցությունն է պահանջել. «Ես դա բարոյական խնդիր եմ համարում: Այդ հրաժարականները պետք է ընդունի կաավարությունը եւ ինչ դիրքորոշում կցուցաբերի կառավարությունը`առաջիկայում կտեսնենք»:

Ի դեպ, Aravot.am-ի տեղեկություններով, կառավարությունն այժմ չի ընդունելու այդ հրաժարականները՝ կուսակցությունը չթուլացնելու համար: Ներքաղաքական իրավիճակի կայունացումից հետո, միայն մի քանի ամիս անց, ի թիվս այլ կադրերի, ՀՀԿ-ն կանդրադառնա նաեւ այս ղեկավարներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samo says:

    Բալասանյանն էդքան բան բերեց ՀՀկ- գլխին, ընտրությունների ժամանակ քաղաքի կեսի պատասխանատվությունը վերցրել էի իր վրա ու ձախողեց, պտի մնա անպատիժ?:Դրա հրաժարականը երբ է լինելու՝ քաղաքը շունչ քաշի: Ձեր բերածին , դուք էլ տարեք, եթե դուրերդ եկել է դրա աշխատանքը , տարեք ձեր մոտ թող աշխատի:Հանրապետականներին քաղաքապետարանից դուրս քշեց, դուք դրան պտի դուրս չքշեք Գյումրուց? Միայն վատություն եք անում գյումրեցիներին, հըլը ուզում եք , որ ձեզ լավ վերաբերվեն?Պրծեք, մաքրեն դրանից քաղաքը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728