Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Մեղրի եւ Ագարակ քաղաքներում հանդիպումներ ունենալուց հետո այցելել է Քաջարան, որտեղ այս պահի դրությամբ զրուցում է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի հետ: Նա նշում է, որ ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներով ինքը հավաքել է 45% ձայն, սակայն այսօր Քաջարանում հանդիպման է եկել ոչ մեծ քանակով բազմություն: Պատճառը, հնարավոր է, իշխանությունների կողմից վախը լինի:
Սակայն Վարդան Գեւորգյանը հավաստիացնում է, որ նման բան չկա, բնակիչներին ոչ ոք չի արգելում փողոց դուրս գալ եւ հավելել է, որ ընտրությունները Քաջարանում հնարավոր չէ կեղծված լինեն: Իր ղեկավարման 11 տարիների ընթացքում ընտրությունների այս տարվա արդյունքները եզակի են, երբ այլընտրանքային թեկնածուն հավաքում է այդքան շատ ձայն:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ քիչ հետո կլինի մարզկենտրոն Կապանում, որտեղ կպահանջեն Սյունիքի մարզպետի հրաժարականը:
Քաջարանում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 1909 ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 2399:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ առաջիկայում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ