Իշխանությունն ու ընդդիմությունը փորձում են համաձայնության գալ
«Ժառանգություն» կուսակցությունը համաձայնեց ԱԺ-ում քննարկել հետընտրական գործընթացները, դրան միացավ ՀՅԴ խմբակցությունը: Հիմա աշխատում ենք հայտարարության մի տեքստի վրա: Կկազմակերպենք արտահերթ նիստ, եթե գանք համաձայնության»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ իշխանությունները ցանկացած ողջամիտ առաջարկություն պատրաստ են քննարկել: Պատասխանելով Aravot.am-ի հարցին`թեեւ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատրաստ է կրկին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, բայց ակնհայտ է, որ վերջերս կոշտացրել է իր ելույթները. Ի՞նչ է դրանով ուզում ասել Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ի՞նչ հանգուցալուծում է սպասվում, Հ. Աբրահամյանն ասաց, թե ճիշտ կլինի, որ Հովհաննիսյանն իր ստացած 539 հազար ձայներն օգտագործի ոչ թե փողոցներում, այլ կատարի առաջարկություններ բարեփոխումների մասին. «Կոշտ հայտարարությունները չեն բխում պետության շահերից»,- ասաց խորհրդարանի ղեկավարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև