Ցավալի է, որ Հրազդան քաղաքի ծննդատան հետնամասում դիահերձարանն է գտնվում: Ծնողները եւ հարազատներից շատերն իրենց փոքրիկներին տեսնում են ծննդատան պատուհաններից, որի հենց դիմացը դիահերձարանն է: «Երեք թոռնիկ արդեն ունենք: Երկրորդ թոռնիկիս ծնվելու ժամանակ, երբ մենք ուրախանում էինք, թոռնիկիս տեսնելով (այդ ժամանակ դեպք էր պատահել) ցավոք մենք մեր ուրախությունը չկարողացանք շարնակել, քանի որ մեր ետեւում թաղման մասնակցող մարդիկ էին եկել, և ահավոր տեսարան էր: Ստիպված իրենց ցավը հարգելով` մենք հեռացանք: Շատ վատ է, որ ծննդատունը և դիահերձարանն իրար կողք-կողքի են սարքել. մեկն ուրախանում է, իսկ մյուս` սգում է»,- ասում է տիկին Մարիետան: Նա նաև դժգոհեց ծննդկանին և երեխային տեսնելու համար պահանջվող գումարից. «Ոչ բոլորին է հասու այդ գումարը: Հաշվի առնելով ծախսերը` պատուհանից ենք տեսնում նրանց, ինչն էլ ոչ միշտ է հարմար»: Ես ինքս եմ ականատես եղել այնպիսի դեպքերի, երբ հարազատները դհոլ-զուռնայով տոնում են երեխայի ծնունդը ու հենց այդ ժամանակ ցավի մեջ գտնվող հարազատներն են հայտնվել նույն վայրում:
Էմին Մաթեւոսյան՝ (mynews.am)