Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Սահակյանը կնշանակվի Շիրակի մարզպետ

Փետրվար 27,2013 14:07

Գեներալ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից հետո մի քանի օր է՝ ՀՀԿ-ական վերնախավում լարված քննարկվում էր Շիրակի մարզպետի հարցը: Շոշափվում էին մի քանի անուններ՝ Յուրի Վարդանյանի, Սամվել Նիկոյանի եւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Ի նկատի ունենալով, որ այս տեղանքի ժողովուրդը խստապահանջ է, իրավացիորեն դժգոհ է իշխանություններից, այստեղ որոշեցին մարզպետ նշանակել մեծահարուստ եւ միաժամանակ կրթված երիտասարդի: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի արտահերթ նիստում գրեթե հաստատվել է Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, 35-ամյա Արման Սահակյանի թեկնածությունը: Մեր տեղեկություններով՝ որոշակի սոցհարցումներ են կատարվել տեղի ՀՀԿ-ականների շրջանակում ու կանգ են առել հենց նրա վրա: Իսկ Յուրի Վարդանյանը գերադասել է լավ ու վատ չլինել գյումրեցիների հետ, որոշել է նրանց աչքում հավերժ մնալ որպես Գյումրվա պարծանք:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Ինչ կարող է անել Արմանը Շիրակում, հո չի բերի իր ու փեսական կռուգի փողերը դնի Շիրակի մարզում:Չեմ հասկանում, Շիրակի մարզում հզոր մարդիկ չկան? Արմանը Սահակ Մինասյանի հովանավորն է, իսկ Սահակին ատում են դպրոցների տնօրենները:Չեմ հասկանում ,օր ու մեջ ինչ են անուններ դնում շրջանառության մեջ, ինչ նպատակ ունեն:Արմանը հազիվ ընտրվեց Աժ, հիմա իրենց թվում է ”տաշեցին ”գյուրեցիներին ու շիրակցիներին: Շիրակի գլխին նոր փորձանք են բերում?:Չհասկացան, որ ստեղ խաղերը չեն անցնում?:

  2. Saroy says:

    Արմանին փոխանցեք, թող ֆուտբոլիստների 5 ամսվա աշխատավարձը տա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728