Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատաբժշկական փորձաքննությունն ընթացքի մեջ է

Փետրվար 27,2013 14:00

Բազմաթիվ քաղաքացիներին բնակարաններ վաճառելու պատրվակով նրանցից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հերթական գործով այսօրվա նիստը նորից տեղի չունեցավ մի քանի պատճառներով:

Դատական նիստը մինչև մարտի 13-ը հետաձգելու գլխավոր պատճառը ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի նկատմամբ կատարվող դատաբժշկական փորձաքննությունն է: Ինչպես դատավարության մասնակիցներին տեղեկացրեց գործը քննող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, գործով դատավարությունը կարող է շարունակվել միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո միայն: Ըստ դատարանի՝ մեղադրող Հարություն Հարությունյանի միջնորդությամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշումը հաջորդ օրն իսկ ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարին, արդեն իսկ փորձաքննություն իրականացնող հանձնաժողովին են ներկայացվել առկա բժշկական փաստաթղթերը, կատարվում է փորձաքննություն:

Դատական նիստերը շուրջ մեկ ամիս հետաձգվում էին Ս.Աղազարյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով, նշանակված փորձաքննությունը պետք է պարզի, թե ինչ հիվանդություններից է տառապում ամբաստանյալը և արդյոք կարող է առաջիկայում մասնակցել դատական նիստերին:

Ի դեպ, այսօր ևս դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ Ս.Աղազարյանը, ըստ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկանքի, նա վատառողջ լինելու պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին: Բացակայում էր նաև վիրահատության ենթարկված նրա պաշտպան Հովիկ Արսենյանը, նրանց բացակայության պայմաններում դատական նիստն ամեն դեպքում չէր կարող անցկացվել:

Ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Գագիկ Պապոյանը՝ հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:

Իսկ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728