Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դասադուլավորները պատասխանում են Արմեն Մազմանյանին (Տեսանյութ)

Փետրվար 27,2013 13:58

Այս պահին դասադուլավորները հասել են Երեւանի պետական լեզվաբանական համալսարան: Քիչ առաջ նրանք Կինոյի եւ թատրոնի պհետական ինստիտուտի մոտ էին եւ նրանց դիմավորեց բուհի ուսխորհրդի նախագահ Ռուզան Խաչատրյանը: «Ընտրել ենք կարգախոս, նստում ենք դասի եւ կրթություն ենք ստանում: Կարող եք գալ, լսարաններ եւ ստուգել. մեր ուսանողները դասի են, համոզված ասում եմ՝ մեր ուսանողներից ոչ մեկը ձեզ չի միանա: Դուք շարունակեց ձեր երթը, եթե ցանկացողներ լինեն՝ կմիանան ձեզ»:

Ինստիտուտից դուրս եկած ուսանողներից մեկն էլ կոչ արեց դասադուլավորներին անհապաղ ցրվել, պնդելով. «Մեր բուհը ընտրել է հեղափոխությունը արվեստի միջոցով»: Դասադուլավորներն էլ ի պատասխան նրան ասացին՝ «Գնացեք դասի, Աշոտյանին էլ կբարեւեք»:

Ավելի ուշ ակտիվիստներից մեկն էլ ասաց, որ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում մշտապես կրթվել են հասարակության առաջադեմ քաղաքացիները ու երբեք մտավորականները այդքան սահմանափակ չեն եղել: «Մի արժեզրկեք արվեստը»,- կոչ արեց ակտիվիստներից մեկը:

Ավելի ուշ ակտիվիստներից Դանիել Իոննիսյանն անդրադառնալով երեկ բուհի ռեկտոր Մազմանյանի հարցազրույցում առաջ քաշած հարցադրումներին, թե դասադուլով նոր մարտի 1 ե՞ք ուզում, պատասխանեց. «Չենք թողնելու այս անգամ կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2008-ին: Մարտի բոլոր օրերը լինելու են խաղաղ: Ինքն է մարտի 1-ը դրդում, բայց այս անգամ չի լինելու, պարոն Մազմանյան, մի դրդեք»: Ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանը հավելեց՝ որքան դրդեք, այնքան կնպաստեք:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ

ոստիկանությունը չի թողնելու, որ մարտի 1 կրկնվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ առաջիկայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728