Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երիտասարդությունն իր բնույթով պետք է միշտ լինի ընդդիմադիր». Կարինե Հակոբյան

Փետրվար 27,2013 13:55

«Միտինգի կարելի է գնալ միայն դասերից հետո: Ես չեմ ողջունում դասադուլը, իսկ ինչ վերաբերվում է ուսանողներին, ապա ընդհանրապես երիտասարդությունն իր բնույթով պետք է միշտ լինի ընդդիմադիր»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով դասադուլավոր երիտասարդներին ասաց հրապարակախոս, հասարակական գործիչ, «Ժառանգություն» կուսակցության նախկին քարտուղար Կարինե Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով` իշխանությունը պետք է գնա ընդառաջ հասարակության պահանջին, եթե անգամ չի փոխվում նախագահը, պետք է փոխվի կառուցվածքը:

«Ես կողմնակից եմ, որ ոչ թե գլուխը փոխվի, այլ վերանա այդ արատավոր ինստիտուտը»,-ասաց տիկին Հակոբյանը՝ նշելով որ հասարակությունը մեծ փոփոխությունների խաչմերուկին է կանգնած:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, տիկին Հակոբյանը կարծիք հայտնեց, որ չի մտածում, այնպես ինչպես որոշ ուժեր. «Ես չեմ կարծում, թե այս պայքարը անկեղծ չէ, բայց եթե պարզվի, որ այդպես է՝ շատ կհուսահատվեմ»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728