Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն մովսեսցիներին «քաղցր աչքով» կնայի

Փետրվար 27,2013 13:52

«Մենք ընկղմվել ենք մայրաքաղաքային խնդիրների մեջ եւ չենք տեսնում, թե սահմանամերձ բնակավայրերում ինչ է կատարվում, սահմանամերձ գյուղերն օրեր շարունակ կրակահերթի տակ են: Ինտրիգային իրավիճակներով տարված՝ մեր քաղաքացիները շատ ավելի կարեւոր բաներ են կարծես մոռանում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը: Մեր դիտարկմանը՝ նախագահը կարծես նախընտրական շրջանում սահմանամերձ գյուղերի մասով իր վերաբերմունքն արտահայտեց. նկատի ունեմ Մովսես գյուղի հայտնի միջադեպը, որը սկանդալի վերաճեց, Նիկոյանը հակադարձեց. «Ցանկացած դարձվածք էլ կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Յուրաքանչյուր մարդու հետ էլ պատահում է, որ իր մտքինն արտահայտում է ոչ այն կերպ, ինչպես կցանկանար: Բայց, կարծում եմ, մովսեսցիները դա ճիշտ են հասկացել, եւ այն բարձր տոկոսը, որն իրենք տվել են նախագահին, հենց դրա արտահայտությունն է: Իրենք իրենց վարքագծով ապացուցեցին, որ արժանի են մեծ հարգանքի, եւ դա իրենք ստանալու են»:

ԿԸՀ-ի տվյալներով՝ Մովսես գյուղում Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանից մոտ երեք անգամ ավելի ձայն է ստացել:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728