Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մի լավ ծիծաղեցի». Սարգիս Ավետիսյանը՝ իր եւ Ջենիֆեր Լոպեսի տեսահոլովակների նմանության մասին

Փետրվար 27,2013 13:53

Որոշ լրատվական կայքերում տարածվել են լուրեր Սարգիս Ավետիսյանի ու աշխարհահռչակ Ջենիֆեր Լոպեսի տեսահոլովակների նմանության մասին: Քանի որ Լոպեսի հետ կապ հաստատել չհաջողվեց, մենք փորձեցինք այս լուրի մասին կարծիք իմանալ Սարգիսից 🙂 «Չգիտեմ` ու՞մ մտքով է անցել նման բան անել, բայց ես մի լավ ծիծաղեցի», – ասաց Սարգիսը, որն ի դեպ բավականին ուշ է իմացել այս «նորության» մասին: Թե ով է որոշել նման լուր հրապարակել՝ Սարգիսը չի էլ հետաքրքրվել, տեսահոլովակներում նմանություն էլ չի տեսնում, ասում է. «Խելքին մոտ բան չեն գրել, ծիծաղելի է»: Իսկ առհասարակ կրկնօրինակումներին Սարգիսը նորմալ է վերաբերվում, եթե միայն որակյալ է արվում. «Աշխարհում այնքան բան է արվել, որ ինչ էլ անես, կրկնօրինակում կլինի, թեև ես, չեք հավատա, բայց ինչ-որ բան չեմ արել ինչ-որ մեկին նմանվելու համար, – ասաց նա ու ավելացրեց, – Ես այնպիսին եմ ինչպիսին որ կամ»: Ստորև ներկայացնում ենք տեահոլովակները. նման են միմյանց, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ 🙂

 

 

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728