Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլավոր ուսանողներն ազդեցության տա՞կ են ընկել

Փետրվար 27,2013 13:39

Այս օրերին երիտասարդներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում դասադուլի միջոցով, որին միացել են տարբեր բուհերի ուսանողներ:

Aravot.am-ը կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ զրույցում պարզեց, որ նրանց մեծ մասը չի խրախուսում դասադուլը, ընդհակառակը՝ համարում են, որ ուսանողությունը ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ է գործում:

ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը մեզ հետ զրույցում նկատեց. « Դասադուլ գոյություն չունի: Եթե փողոցներից հավաքած, ընդհանուր դժգոհների երեխաներից մի 30, 40 կամ 100 հոգի փողոցներում թափառում են, չի նշանակում, որ դասադուլ կա: Պաշտոնապես ասում եմ, որ նույնիսկ հաճախումներն ավելի շատ են, քան սովորական օրերին: Եթե որևէ մի բան են ուզում ցուցադրել, կամ քաղաքական ինչ-որ բան են ուզում հաստատել, դա կարող են անել դասերից դուրս: Նախ ուսանողը իր պարտականությունը պիտի կատարի, գիտելիք ամբարի, սովորի, քաղաքացի դառնա, հետո մյուս բաներով զբաղվի: Ինչպես պետհամալսարանը, այնպես էլ բոլոր մյուս բուհերը դուրս են որևէ քաղաքական կուսակցության ոլորտից, ազդեցությունից ու քարոզչությունից»:

Հարցրինք՝ այդ դեպքում ինչու՞ է ընդդիմությունը պնդում, թե ուսանողությանը « քշում են» Ս. Սարգսյանի հանրահավաքներին: Ա. Ավագյանն արձագանքեց. «Ո՞վ է տարել: Ես այդպիսի փաստ չունեմ, որ որևէ ուսանողի տարած լինեն»:

Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանն էլ կարծում է, որ դասադուլը բխում է ուսանողների այսպես կոչված շահերից՝ ուսանողները մտածում են կուրախանանք, կշփվենք ու նոր ծանոթություններ ձեռք կբերենք:

Այնուհետև մանրամասնեց. «Ուսանողությունն ամենափոքր առիթն էլ փորձում է օգտագործել դասից փախչելու համար: Դա մեր հասարակությանը խորհրդային ժամանակներից բնորոշ մի բան է: Մի հասարակ բան և փորձում են դասից փախչել: Իհարկե, այժմ հրահրողներ էլ կան: Դասերից հետո կարող են կազմակերպել, այդ դեպքում ոչ ոք չի խանգարի, այ այդ արդեն կլիներ, որ իսկապես դիրքորոշում են ուզում արտահայտել: Իսկ հիմա այդ դիրքորոշումն իրենց շահին է խառնված, որն է՝ շփվենք, ուրախանանք ծիծաղենք: Դրան, իհարկե, բոլոր բուհերը չեն միացել: Մանկավարժականում էլ առանձնակի լարում կամ մտահոգություններ, խոսակցությունններ ես չեմ նկատում: Դասերը նորմալ ընթանում են: Այդտեղ հաստատ հրահրողներ կան, ուսանողության մի ստվար զանգված ազդեցության տակ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Իսկ ում ազդեցության տակ է Տաթևիկ Հարությունյանը? Կարեն Ավագյանի?, թե նրա ղեկավարած Երիտասարդական հիմնադրամի?

  2. Դավթյան says:

    Ես համամիտ եմ պրն. Ավագյանի հետ:Որևեիցե բանի դեմ պայքարելու համար պետք է գիտելիք ունենանլ, այն աստիճանի անգրագետ են որ չեն հասնակնում գոռալ, սպառնալով ու դասերից բացակայելով միայն իրենց են վնասում: խելացի մարդը գիտի որ դիմացինին պետք է հաղթել խելքով ու գիտելիքով այլ ոչ թե <> փողոցներում թրեվգալով ու բացականչելով…. Ընկնում են ոչխարի հոտի նման մի քանի հոգու ազդեցության տակ ու անիմաստ վատնում իրենց թանկարժեք ժամանակը, փողոցում հիստերիկություն անելու փոխարեն գնացեք օրենք կարդացեք գիտելիք ձեռք բերեք հետո եկեք ու պայքարեք… Դասադուլ անողների 50%ից ավելին չգիտի ինչի դեմա պայքարում… ուղակի առիթա դասերից փախնելու…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728