Այսօր «Հայելի» ակումբում հրապարակախոս, հասարակական գործիչ, «Ժառանգություն» կուսակցության նախկին քարտուղար Կարինե Հակոբյանը անդրադառնալով ներքաղական իրավիճակին, ասաց՝ տեղի ունեցածը անսպասելի չէր, քանի որ մեր հանրապետությունում 1996 թվականից հետո ազատ ընտրություններ չի եղել, եւ այս առումով մենք որեւէ առաջընթաց չունենք: Ազատ ընտրություններ անցկացնելու երաշխիքներ չկան:
«Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ հասարակության աչքի առաջ է եղել եւ մենք այս ընտրություններով եւս մեկ անգամ հասկացանք, որ Հայաստանում կա առողջ հասարակույթուն, իսկ ընդդիմադիր ձայները հենց Րաֆֆի Հովհաննիսյանինն են. Ընդդիմություն եւ Րաֆիի Հովհաննիսյան` նույնն է»,-նշեց Հակոբյանը, ավելացնելով, որ Ազատության հրապարակը պետք է օգտագործել հասարակության պահանջը իշխանությանը ներկայացնելու համար:
«Ինձ դուր է գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի սիրո եւ բարեւի արշավը»,-շեշտեց տիկին Հակոբյանը, հորդորելով այս պայքարն օգտագործել համակարգային փոփոխություններ անելու համար:
Հակոբյանի փոխանցմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնում է հասարակության պահանջը, իսկ դա առաջին հերթին այս ընտրությունների արդյունքներն են:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ