Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ (լուսանկարում)՝ «Սիվիլնեթի» ուղիղ եթերում: Հանդիպման ժամանակ քաղաքապետը պարզապես ամոթանք տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին ու «Ժառանգությանը», որ Մեղրիի համար ոչ մի բան չեն արել, բայց այդպես խոսում են ընտրախախտումների ու կեղծիքների մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձեց. «Եթե ամոթ կա, ամոթ է, որ որեւէ մեկը բռնանա Հայաստանի ժողովրդի եւ ՀՀ քաղաքացու իրավունքի վրա: Եթե լինի մեկ ապացույց, դուք համաձա՞յն եք, որ եթե լինի ապացույց, որ մի ուսուցիչ ուղղորդվել է, մի զինվոր ուղղորդվել է, որ սխալ տեղում եղել է ապօրինի պաստառ՝ օրենսգրքի դեմ, ամոթը հենց դրանցն է: Դուք համաձա՞յն եք, որ եթե 1 ապացույց լինի, դուք կընդունեք այդ ամոթանքը»:
Քաղաքապետն ասաց՝ «Եթե գոնե մի ապացույց լինի՝ ես կընդունեմ»:
Քաղաքապետը սկսեց քարոզել, որ սահմանը պաշտպանության կարիք ունի եւ այս քաղաքը չպետք է անտեսված լինի: Նա վստահեցնում էր, որ Մեղրիի բնակիչներին քաղաքական այս իրավիճակները բացարձակ չեն հետաքրքրում:
Կարդացեք նաև
Ներկայացնելով իր՝ քաղաքապետ ընտրվելու պատմությունը՝ Արշավիր Հովհաննիսյանն անցավ ամոթանքներին ու քննադատությանը՝ ուղղված «Ժառանգությանը». «Որեւէ մի հատ կուսակցություն մոտիկանար ու լուծեր Մեղրիում որեւէ տնտեսական խնդիր, վերելակի խնդիր: Ես, որպես քաղաքապետ, ժողովրդի ձայնն եմ ուզել, ժողովրդին ասել եմ, որ արել եմ այս-այս բաները»:
Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետին սկսեց բացատրել, թե իրականում գործ անելն ինչ նշանակում. «Ամեն ինչ չէ, որ պետության եւ ժողովրդի գրպանից իշխանությունը կամ կուսակցությունը փող է վերցնում եւ տալիս է քաղաքապետարան՝ ինչ-որ բան անելու համար, դուք դա ասում եք՝ գործ անելն է: Գործ անելը ազգային շահ պաշտպանելն է, ժողովրդի ազատությունը պաշտպանելն է: Եթե ձեզ համար գործ անելը ժողովրդի գրպանից փող վերցնելը եւ այս կուսակցության միջոցով վերելակ սարքելն է, ես համաձայն եմ, որ այո, «Ժառանգությունը» եւ ես Մեղրիի համար, ձեզ համար, քաղաքապետ, բան չեմ արել: Բայց եթե դուք համարում եք, որ մենք պիտի ունենանք ազգային շահ, պետական ինքնիշխանություն, սահմանադրական իրավունք, «Ժառանգությունը» եւ ես, որպես համեստ ներկայացուցիչի Ժառանգության, ասումեմ, որ այնքան էլ ճիշտ չեն ձեր խոսքերը եւ ամոթանքը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ պատմեց, թե ինչպես է Ապարանի հիվանդանոցում նկատել ՀՀ երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի պաստառները. «Ամեն մեկն ունի իր մոտեցումը, բոլորը տեսան իրականությունը: Մենք տեսանք ՀՀ երրորդ նախագահի լուսանկարը Ագարակի պոլիկլինիկայի վրա: Շատ ուրախ կլինենք, եթե Մեղրիում չլինի այդ նույն պաստառը»:
Մեղրիում պարոն Հովհաննիսյանը նույնպես նկատել էր խախտում կամ ապացույց, որի համար քաղաքապետը խոստացել էր ամոթանքն ընդունել: Մեղրիի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում տեղակայված է ՀՀԿ-ի գրասենյակը: Քաղաքապետը լսեց դա, գլուխը տմբտմբացրեց, բայց այդպես էլ չկատարեց խոստումը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մեղրիի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում տեղակայված է ՀՀԿ-ի գրասենյակը: Քաղաքապետը լսեց դա, գլուխը տմբտմբացրեց, բայց այդպես էլ չկատարեց խոստումը: —- ՈՒ՞ր ա ըտեղ տղամարդ, որ հլա խոստում կատարի: հհկ-ն քաղցկեղի պես ամբողջ Հայաստանով մետաստազներ ա տարածել ` ի դեմս քաղաքապետների ու մարզպետների: Թերապիան էլ չի օգնում. վիրահատական միջամտություն ա պետք………
ՈՒՆԵ*Ք ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ;