Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Խոդիկյան. Հարուստ է այն երկիրը, որը լավ գրող եւ թարգմանիչ ունի

Փետրվար 27,2013 12:41

«Թարգմանական գործը կարեւոր է: Ամեն մի ազգ օտարին ճանաչելի է դառնում իր մշակույթով»,-այսօր 1991թ-ից հետո հայերենից եվրոպական ու տարածաշրջանային 11 լեզուներով թարգմանված գրքերի ուսումնասիրությունների հանրային քննարկման ժամանակ նշեց «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը:

Նրա պնդմամբ, հարուստ է այն երկիրը, որը լավ գրող եւ թարգմանիչ ունի. «Հրաշալի ուսումնասիրություն է կատարված, որը մեկ օրվա աշխատանք չէ՝ տարիներ շարունակ մարդիկ զբաղվել եւ ուսումնասիրել են»:

Ուսումնասիրության նպատակն է հայերենից 11 օտար լեզուներով արվող թարգմանությունների հոսքերի միտումների վերլուծության համար տվյալների հավաքը: Անկախության հաստատվելուց հետո առաջին անգամն է, որ այսօրինակ մատենագրական տվյալներ են հավաքվում ու սրանք դարձնում են մատչելի: Այն ընդգրկում է 1991-ից սկսած շրջանը, որպեսզի արտացոլի քաղաքական անկախության այն նոր իրադրությունը, ինչը ձեւավորվում էր մեկ կենտրոնից ղեկավարվող տնտեսակարգի ու պետական գաղափարախոսական քաղաքականության թելադրանքով արվող թարգմանությունների շրջանի վերանալուց հետո:

Aravot.am-ի հետ զրույցում «Գրքի հարթակ» ծրագրի համակարգող Վահան Խաչատրյանն ասաց, որ ծրագիրը իրականացվում է միաժամանակ ԱՊՀ երկրների երեք հանրապետություններում.

«Վերջին 20 տարում 11լեզուներով 221 անուն գիրք է հրատարակվել Անգլիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում եւ այլն: Գերիշխում է պատմական գրականությունը, ցեղասպանության հետ կապված գրքեր, մանկական եւ հոգեւոր գրականություն, գեղարվեստական, արձակ եւ չափածո»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728