Ծառուկյանի դեմ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
58 «կողմ», 32 «դեմ», 2 «ձեռնպահ» քվեարկության արդյունքներով այսօր առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց ԱԺ կանոնակարգ-օրենքում առաջարկվող փոփոխությունները`պատգամավորների բացակայությունների հարցը պետաիրավական հանձնաժողովի լիազորություններից էթիկայի հանձնաժողովի քննությանը հանձնելու մասին:
Կարդացեք նաև
Մինչ քվեակությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վերահաստատեց խմբակցությն երեկ արտահայտած բացասական դիրքորոշումը`հավելելով, որ էթիկայի հանձնաժողովը իրեն ոչ հարիր լիազորություններով օժտելու պարագայում՝ ԲՀԿ-ն կվերանայի ընդհանրապես այդ հանձնաժողովում իր ներկայացուցիչն ունենալու հարցը: Նաիրա Զոհրաբյանի ելույթին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Շատ խիստ եք, տիկին Զոհրաբյան»:
ԲՀԿ խմբակցությունը «դեմ» քվեարկեց:
Թեեւ, երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ էր դեմ խոսել`հարցը էթիկայի հանձնաժողովին փոխանցելուն, ՀՀԿ խմբակցություն այսօր «կողմ» քվեարկեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ