Այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկության հարցում է ուղարկել Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Հարցման մեջ ասվում է հետեւյալը.
«Առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել 2013 թվի փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների բոլոր վավերական եւ անվավեր քվեաթերթիկների պատճենները` էլեկտրոնային տարբերակով, եթե, իհարկե, դրանք տնօրինում է ԿԸՀ-ն:»
Պատասխան լինելուն պես 20 ժամվա ընթացքում ակումբը այն կներկայացնի հանրությանը:
Առաջարկում եմ Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից պահանջել նաև հետընտրական կարգավիճակով ընտրացուցակների էլեկտրոնային տարբերակը, որտեղ բոլոր ընտրատարածքների համար նշված կլինեն բոլոր այն քաղաքացիների ստորագրությունները, ովքեր մասնակցել են ընտրություններին: