Դիտեք Մեղրիում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները՝ ըստ «Սիվիլնեթի» հեռարձակման: Այս պահին նա հանդիպում է Մեղրիի քաղաքապետի հետ:
Հիշեցնենք, որ Մեղրի քաղաքի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը նախապես ասել էր «Առաջին լրատվական»-ին՝ եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հարգել տեղական իշխանությանը, Մեղրի քաղաքի ժողովուրդն էլ իրեն չի հարգի:
Քաղաքապետի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հարգեր ՏԻՄ-ը՝ երեք օր առաջ իրեն տեղեկացնելով իր ղեկավարած քաղաքում կազամակերպվող հավաքի մասին: Բայց եթե չի հարգել ու տեղեկացրել, արհամարհել է, նրա խոսքով՝ ժողովուրդն էլ իրեն չի հարգի ու չի մասնակցի այդ հավաքին:
«Մեղրիի ժողովուրդը շատ լավ պատկերացնում է իր անելիքը: Կարծում եմ, որ նա կգա, պատերի հետ կհանդիպի ու կգնա: Այդ հանդիպմանը մարդ չի մասնակցի, եթե մարդիկ մտադիր լինեին մասնակցելու հանդիպմանը, Մեղրիի հրապարակը, որտեղ նախատեսվում է հանդիպումը, մարդկանցով լի կլիներ, բայց մարդ չկա: Եթե նա չի հարգել տեղական իշխանությանը, ժողովուրդն էլ իրեն չի հարգի»,- մեկնաբանեց Մեղրիի քաղաքապետը:
Դրանք բոլորը նույն հանքային կլանի ՆՇԱՆԱԿՎԱԾ մարդիկ են: