Խորը ցավով տեղեկացանք մեծ պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանի
մահվան մասին:
Բաբկեն Հարությունյանն այն եզակի գիտնականներից է, որոնց ներդրումը հայ
ժողովրդի կյանքում լուրջ հետագիծ է թողնում՝ դառնալով երիտասարդ
գիտնականների համար յուրօրինակ ուղենիշ ու գաղափարախոսություն: Այդ
առումով նա մեծ, հայրենանվեր ուսուցիչ էր, որից սովորելու շատ բան ունեն
գալիք սերունդները:
Անգնահատելի է նաև նրա հասարակական դերը: Որպես Հանրային խորհրդի անդամ՝
նա մշտապես հանդես էր գալիս հասարակությանը հուզող հարցերի օբյեկտիվ ու
անաչառ մեկնաբանությամբ, բարձրաձայնում դրանք համարձակորեն` մատնանշելով
նաև լուծումներ:
Հանրային խորհրդի անունից ցավակցություն ենք հայտնում մեծ գիտնականի
հարազատներին, ընկերներին, ողջ գիտական մտավորականությանը:
Կարդացեք նաև
ՀՀ Հանրային խորհուրդ