Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթում հաղթող են ճանաչվել դիմած երկու թեկնածուները: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Աստղիկ Ավետիսյանը. «Մի քանի րոպե առաջ, սահմանված կարգի համաձայն, տեղեկացա, որ մրցութային հանձնաժողովի կողմից երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել: Սպասենք Հանրապետության նախագահի որոշմանը»: