Փետրվարի 26-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար–Դոսի 75 շենքի 71-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման հերթապահ խումբը:
Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, միջանցքում հայտնաբերել են 1933 թ. ծնված Թամարա Նավոյանի դին:
ԱԻՆ