Բանից պարզվում է՝ վերջերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մայրենիի դեսպան» մեդալով պարգեւատրել է անձամբ Մեսրոպ Մաշտոցին։ Բնականաբար՝ հետմահու։
«ՉԻ» – Մեսրոպ Մաշտոցի համար, իհարկե, մեծ պատիվ է անձամբ Հրանուշ Հակոբյանից նման մեդալ ստանալը, եւ եթե նա կենդանի լիներ՝ հաստատ կարդարացներ «ցուցաբերված բարձր վստահությունը»: Այլ հարց է, որ ՀՀԿ-ում խանդով են վերաբերվում Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությանը եւ ափսոսում են, որ առաջինն իրենք գլխի չեն ընկել, օրինակ, Մեսրոպ Մաշտոցին ՀՀԿ անդամատոմս տալ։ Այսպես թե այնպես՝ մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Վարդան Մամիկոնյանն ու Գեւորգ Մարզպետունին կպարգեւատրվեն երկրորդ աստիճանի «Մարտական Խաչ» մեդալով, իսկ Ագաթանգեղոսը պատմական գիտությունների թեկնածուի կոչում կստանա:
«Չորրորդ ինքնիշխանություն»