Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Աջակցում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին»

Փետրվար 27,2013 11:40

Հատված ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հարցազրույցից:

– Ո՞ւմ եք սատարում, Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն։

– Նախ եւ առաջ մենք սատարում ենք ժողովրդի ապստամբությանը, ու քանի որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն է այն գլխավորում, աջակցում ենք իրեն այնքան ժամանակ, որքան որ նա պատրաստ է գործել համակարգը տապալելու համար։

– Հավատո՞ւմ եք, որ կգա մի օր, երբ գործող համակարգը կտապալվի։

– Եթե չհավատայի, կյանքս իմաստ չէր ունենա։ Հավատում եմ, քանի որ ես մի առաջնորդի հետ չեմ կապում իմ հույսն ու հավատը, ես հավատում եմ մեր անկոտրում ժողովրդին, որը հաղթում էր այս տարիների ընթացքում, եւ որը կհաղթի նաեւ հիմա։

Ինչ վերաբերում է ընտրություններին, ես անգամ այդ խոսքը չեմ օգտագործում, ես ու իմ ընկերներն այն անվանում ենք «չընտրություններ»։ Ես չեմ գնացել այս ընտրություններին, եւ մենք ամիսներ շարունակ հորդորում էինք չմասնակցել այս խայտառակ խաղին, այլ միավորվել այլընտրանքային իշխանություն ստեղծելու համար։ Արդյունքում՝ չընտրություններն ավարտվեցին այնպես, ինչպես պետք է ավարտվեին, ինչպես մենք կանխատեսում էինք։

– Այս օրերին ուսանողները դասադուլ են անում, միանում «Բարեւի հեղափոխությանը»։ Նաեւ որպես դասախոս՝ ինչպե՞ս եք վերաբերում ուսանողներին այդ գործընթացում ներգրավելուն։

– Մեր քաղաքացիական հասարակությունը մի 2-3 տարի է՝ արթնացել է՝ հանձինս 20-25-ամյա երիտասարդների։ Իրենք են մեզ առաջնորդում, մենք մեր փորձով իրենց փորձում ենք օգնել, միասին մենք կհասնենք արդյունքի։

Իսկ ուսանողական շարժումները 23 տարի առաջ այնպիսի հզոր շունչ հաղորդեցին համաժողովրդական ապստամբությանը՝ այն դարձնելով հեղափոխություն։ Այսօր էլ են նրանք կատարում այդ դերը, որովհետեւ ժողովրդի ամենահզոր զենքը բռնապետության դեմ եղել է ու կլինի մեկը՝ անհնազանդությունը։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե բռնապետը խելացի լինի, ապա երդման արարողության օրը,՝ ժողովրդից կխնդրի, որ ներեն իր
    բալոր կատարած հանցանքների համար: Կարծում եմ ժողովուրդը ավելի ներողանիտ կլինի, քան եթե
    նա շարունակի իր գավառամիտ հաղթարշավը, որի վրրջը լինելու է՝ այս տարվա անռան ամիսներին,
    բայց ավելի ծանր և ցավալի հետևանքներով,՝ հատկապես իր, և իր հարազատների համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728