Հատվածներ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Դավոյան, ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում տեղի ունեցող հետընտրական այս զարգացումները, երբ ժողովուրդը, Րաֆֆի Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, ասել է իր խոսքը, հիմա էլ ոտքի է կանգնել հանրապետության տարբեր հրապարակներում ու չի ընդունում ընտրությունների արդյունքները։
– Ժողովուրդը ոտքի է կանգնել եւ իր ընտրությունն արել է։ Իսկ մեր ժողովրդի զգալի մասը տառապում է շատ խիստ դյուրահավատությամբ։ Հիմա սուտ խոստումներին, կեղծ, վերացական արտահայտություններին շնորհելով իր դյուրահավատությունը՝ դուրս է գալիս հրապարակ։ Ես Ձեզ ասեմ, եւ այդ «փորձը արդեն մի քանի անգամ կրկնվել է, հենց որ մեր երկրում կայունության նշաններ են երեւում, դա դուր չի գալհս զանազան երկրների, եւ նրանք իրենց մատով սկսում են գրգռել մեր ժողովրդի ինչ-որ հատվածներ՝ մեջտեղ հանելով ինչ-որ անհատների, որպեսզի այդ կայունությունը խախտվի։
– Եվ, ըստ ձեզ, կոնկրետ ո՞ւմ կայունություն պետք չէ մեր երկրում։
Կարդացեք նաև
– Մեր երկրում կոնկրետ կայունություն պետք չէ Միացյալ Նահանգներին, եվրոպական որոշ կառույցների, աղանդավորական որոշ խմբերի։ Դրանց պետք չէ մեր երկրում կայունություն, որովհետեւ մեր երկիրը հստակորեն դիտում է իբրեւ հենարան խոշոր մի կայսրության՝ Ռուսաստանին։ Եվ ԱՄՆ-ին, եվրոպական որոշ երկրների դուր չի գալիս, որ այստեղ կայունություն լինի, ասենք՝ ռուսական բազաներ տեղադրված լինեն Հայաստանում, որ Ռուսաստանը այստեղ հենարան ունենա եւ այստեղ ինչ ուզենան՝ խառնեն, անեն։ Վրաստանի հետ այդ խաղն արեցին եւ վրացի ժողովրդին տարան կոտորածի, կործանման:
– Արդեն բավականին երկար ժամանակ է՝ դուք այս իշխանությունների կողմնակիցն եք, համակրում եք, ճիշտ եք համարում նրանց; Հետաքրքիր է՝ ո՞ր պարագայում երես կթեքեք նրանցից։
– Եթե Սերժ Սարգսյանը կորցնի իր կերպարի խիզախ հավասարակշռությունը, եթե իր իշխանության առաջիկա հինգ տարիներին իսկապես հիմնովին չփոխի կառավարության գործելակերպը։ Ես որեւէ ղեկավար չեմ տեսել՝ ոչ կոմունիստների, ոչ հետկոմունիստական շրջանում, որ այդքան որդիական վերաբերմունք ունենա դեպի մեր ժողովուրդը։ Եթե Սերժ Սարգսյանը չկարողանա գյուղին տված նախապատվությունը համապատասխան ձետվ դարձնել իրականություն, եթե գյուղացիական դասակարգը չկարողանա վերականգնել, եթե բանվոր դասակարգը չկարողանա վերականգնել, այսինքն բանվորը բանվորություն անի, գյուղացին գյուղը վերածնի, զարթոնքի բերի մեր հողը։ Այդ դեպքում ես այդ իշխանությունների հետ բացարձակ գործ չեմ ունենա։
– Նախորդ հինգ տարիները քի՞չ էին՝ այդ ամենն անելու համար։
– Նախորդ հինգ տարիները՝ նախորդ տասը տարիների հասցրած վերքերը ապաքինելու ժամանակ էր։ Տասը տարիներ էլ ասում եմ, դրա մեջ, մեկ-երկու տարում, այնպիսի վնասներ են հասցվել մեր ժողովրդին, որ այդ վերքերը ապաքինելը սարսափելի դժվար էր։ Նախորդ հինգ տարիները նոր իրականության հիմքերը գցելու տարիներն էին։ Վերքը կարող են հասցնել մի վայրկյանում բուժել տարիների ընթացքում:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»
Ռազմիկ, վատ էս??????Էս ինչեր էս դուրս տալիս????????:Այ քեզ ,,ազգի խիղճ,, ,այ քեզ ,, մտավորական,,:
Այսօրվա դրությամբ, ըստ իս, մեր ազգի հավաքական մտավոր պոտենցիալը հավասար է զրոյի: Դրա ակնհայտ ապացույցն է այսօրվա թշվառականի վիճակը: Մնացածը ավելորդ խոսքեր են ու քաղցր հեքիաթներ՝ հիմարների համար: Նույնն էլ Ռուսաստանի մասին կարելի է ասել: Ինչի՞ համար է հաց ուտում նախագահ Պուտինը, եթե իր երկրի քարտեզից տարեկան հազար բնակավայր է ջնջվում: Քսանմեկ տարի անընդհատ: Այնպես որ ազգի հնությունը, առաջին քրիստոնեությունն ու նման դատարկ բաները արգումենտ չեն երկիր կառուցելու ու ինքնահաստատման համար: Իսկ անկախություն կոչեցյալն էլ թող Հայաստանի անուղեղ, այսպես կոչված, մտավորականությունը, կոխի իր քամակը, քանզի վճարվում է հայ ժողովրդի արյուն-արտասուքով ու նոր գենոցիդ-տեղահանությամբ: