Այսօր դասադուլ-ակցիայի 3-րդ օրն է, դասադուլավորները կրկին շրջում են բուհերով՝ ուսանողներին կոչ անում միանալ իրենց, այսկերպ բոյկոտելով կեղծված ընտրությունները:
Դասադուլավորները քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական շենքի առջեւ կրկին վեճի էին բռնվել ԵՊՀ ռեկտորի օգնականի եւ աշխատակազմի ղեկավարի հետ: Այսօր էլ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը ակտիվիստներից պահանջում էր տարածքն անհապաղ լքել, չխանգարել բուհի ուսանողների դասընթացը: «Դուք այդ իրավունքը չունեք, սա հանրային տարածք է, դուք միայն կարող եք խնդրել»,- Գ. Մելքոնյանին հակադարձեց ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը, շարունակելով՝ «Ես դուրս կգամ այն ժամանակ, երբ ուզեմ: Ամեն ինչ ՀՀԿ-ն է որոշում: Մենք անկախ ուսխորհուրդներ ենք ուզում»: «Ուսխորհուրդները բոլորն էլ անկախ են»,- հակադարձեց Գ. Մելքոնյանը:
Հետո համալսարանականներն ու ակտիվիստներն անցան փոխադարձ վիրավորանքների՝ միմյանց անմակարդակ անվանելով: Այս պահին ուսանողները հասել են Բժշկական համալսարան:
Մանրամասներն՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ