Կապել-լե-Գրանդ քաղաքում ընթացող շախմատային փառատոնի 5-րդ տուրից հետո առաջատարների թիվը կտրուկ ավելացել է՝ հասնելով 26-ի:
Նրանց մեջ են հայաստանցիներ Սամվել Տեր-Սահակյան, Կարեն Գրիգորյանը եւ Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը (նկարում): Նրանք եւս 23 շախմատիստների հետ իրենց անվան դիմաց գրանցել են 4,0 միավոր: Վեցերորդ տուրում Սամվելը սպիտակներով խաղալու է Տիգրանի հետ: Էլինա Դանիելյանը, Դավիթ Հարությունյանը (Վրաստան) ունեն 3,5, Կարինա Համբարձումովան (Ռուսաստան), Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը՝ 3,0, Եվգենյա Դոլուխանովան՝ 2,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ