Ինչպես է գնահատում Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների` ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը, որի ժամանակ պետք է քննարկվեն հետընտրական գործընթացները.
«Ինձ թուղթ չեն բերել: Ինչի՞ չէ, թող լինի: Արտահերթ նիստ է, թող լինի»,-ասաց նա։
Հրանտ Բագրատյանը Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հայտարարություն արդեն արել է։ Ազատության հրապարակում ելույթ ունենալ դեռ չի պատրաստվում. «Փառասիրություն չունեմ հարթակում կանգնելու: Հարթակը պետք է պատկանի նրան, ում պետք է պատկանի ու շարժումը տանի առաջ, մենք սատարողների թվում ենք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների արդյունքները բողոքարկելու է Սահմանադրական դատարանում։ Ինչ է պատրաստվում անել Հրանտ Բագրատյանը, ում ԿԸՀ տվյալներով իր քվեն տվել է 36643 ընտրող։
Կարդացեք նաև
«Մենք բոլոր խախտումների վերաբերյալ մեր տեղեկատվությունը հաղորդագրությունը հաղորդել ենք, ում որ պետքն է»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ