Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. Այո, հնարավոր է, որ ներկայացված հրաժարականները չհաստատվեն

Փետրվար 27,2013 00:30

Կառավարությունը հրաժարականների հարց չի պլանավորում, իսկ եթե կան մարդիկ, ովքեր հրաժարական են տվել, դա իրենց սեփական նախաձեռնությունն է, դրանք ինքնաբուխ ծնվող հրաժարականներ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` այդ հրաժարականները պլանավորված չէին եւ ոչ մի շարունակական բնույթ չեն ունենալու: Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ ներկայացված հրաժարականները չհաստատվեն, վարչապետն ասաց. «Այո, հնարավոր է նաեւ, որ այդ հրաժարականները չհաստատվեն: Մենք կքննարկենք այդ հարցը մեր գործընկերների հետ: Կհասկանանք իրենց դրդապատճառները եւ որոշում կկայացնենք»:

Նա միաժամանակ նշեց, որ, բնականաբար, փոփոխություններ կլինեն. «Բնականաբար մեր քաղաքական թիմը հանրությանը ներկայացրել է փոփոխությունների ծրագիր, իսկ դա նշանակում է, որ մենք մեր հանրությանը պետք է ներկայացնենք փոփոխությունների նոր ռազմավարություն»:

Հիշեցնենք, որ 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց Շիրակի Մարզպետ Աշոտ Գիզիրյանը եւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Շրջանառվում է նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Վարչապետի այս նկարից կարելի է ենքադրել, որ իր խոստացած ծրագրերից գոնե մեկը կատարել է:
    Ինչ՛ անմարդկային վերաբերմունք սեփական ազգ ճակատագրի նկատմամբ, որը վերցրած իրենց
    ձեռքը առանց խղճի մի չնչին խայթի, հռճվում են նրա դժբախտությամբ: Ես հավատում եմ, որ մեծ
    ոճռագործներն էլ կստանան իրենց պատիժը: Ամեն ինչի ժամանակն էլ կգա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728