«Րաֆֆու հետ է 1.5 մլն ժողովուրդը դրսում՝ աշխարհի բոլոր անկյուններում: Միայն ու միայն ուզում են Րաֆֆի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես վստահեցրեց էջմիածինցի Վազգեն Կիրակոսյանը:
Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում 58 տոկոսից ավելի ձայն ունի՝ նա հակադարձեց. «Սերժ Սարգսյանը լավ կլինի դառնա Ֆիզկուլտ ինստիտուտի դիրեկտոր: Նա երկիր չի կարա ղեկավարի: Նա սպորտով է զբաղվում, նա ժողովրդի հետ գործ չունի: Նա գյուղացու հետ ընդհանրապես գործ չունի, բանվորը վերացրել է իր բառերի մեջ»:
Էջմիածինցիները չեն հավատում ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական տվյալներին. «Ոչ մի բանը ճիշտ չի: Տեսնո՞ւմ ես ժողովրդին չեն ասել, իրենց ոտով են եկել: Սրանց ստիպող չի եղել»:
Մեկ այլ արմավիրցի էլ պատմեց, թե մեքենաները լցրած մարդկանց ինչպես են ուղեկցել, տարել ընտրատեղամաս:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այսպես որ խոսում եք, չե՞ք վախենում տեղի իշխանության ճնշումներից՝ նա պատասխանեց. «Ոչ մի, առանց էն էլ էնքան ենք վախեցած, որ մեր մահն ու լավ ապրելը խառնվել է: Վախը անցել է: Ոչինչ չունենք կորցնելու»:
Մի ջավախեցի կին էլ վստահեցրեց. «Արդեն մենք մահապատիժ կրում ենք: Սա արդեն կենդանի մահապատիժ է մեզ համար, մեր երեխաների, թոռների համար: Ինչի՞ց պիտի վախենանք:
Էջմիածինցիները վստահեցնում էին, որ իրենք 4 անգամ ավելի վատ են ապրում, քան նախկինում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ