Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթյան ցեղասպանության 25-րդ տարելիցը. ճանաչում, դատապարտում և փոխհատուցում

Փետրվար 26,2013 17:50

Փետրվարի 26-ին լրանում է Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցը:

Ադրբեջանահայերի ասամբլեաի նախագահ Գրիգորի Այվազյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ կոչ արեց հայերին Սումգայիթյան ջարդերը ճանաչել ցեղասպանություն: Նա իր խոսքում նշեց, որ ցեղասպանության ճանաչումը բխում է ոչ միայն Հայաստանի շահերից, այլ նաև Լեռնային Ղարաբաղի:

Նա նաև հավելեց, որ եթե Հայաստանի կառավարությունը չի ճանաչում Սումգայիթյան դեպքերը որպես ցեղասպանություն, ինչպե՞ս կարող ենք պահանջել, որ Ադրբեջանը ճանաչի:

Այվազյանը նաև նշեց, որ արդեն 25 տարի է անցել, բայց ոչինչ չի փոխվել և եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն և անցնի ևս 25 տարի, ապա Սումգայիթյան ջարդերի ականատեսներն այլեւս չեն լինի՝ ապացուցելու համար իրողությունը:

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728