Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Որ հանկարծ որեւէ մեկի քթից արյուն չգա» (Տեսանյութ)

Փետրվար 26,2013 23:49

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին զվարճացնում է այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է իշխանափոխություն անել.  «Ծիծաղելի բան եք ասում»:

Նախարարը հետեւում է իշխանափոխության ձգտող Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին։ Չի բացառում, որ դրանց ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Ոստիկանությունն, ըստ նրա, պարտավոր է արձագանքել. «Որ հանկարծ որեւէ մեկի քթից արյուն չգա»

Այսօր նախարարն ուզում է հասկանալ՝ ի՞նչ չի արել իշխանությունը, որ առիթ է տվել հետընտրական դժգոհությունների։ Վարչական լծակների կիրառումը համարում է անցած տասնամյակի մնացուկ։

Լցոնելը, ուրիշի փոխարեն քվեարկելը, տեղամասերում կարուսել աշխատացնելը նախարարը համարում է էպիզոդիկ։ Պարոն Թովմասյանի տեղեկություններով ընդդիմությունը ներկայացուցիչներ է ունեցել բոլոր տեղամասերում, նրանք պիտի որ արձանագրած լինեին։ Ընտրակաշառքի լուրերին նախարարն ընդհանրապես չգիտի, թե ինչպես արձագանքի։

«Ասում են։ Գիտեք, ասել եմ, նորից եմ կրկնում, ասել են, լսել ենք, սրանք միգուցե քաղաքական աժիոտաժ ստեղծելու լրատվամիջոցների համար լավ նյութ ա, բայց ոչ իրավական պրոցեսների համար, ոչ քաղաքական պրոցեսների համար»,- հայտնեց նախարարը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    հրայր թովմասյանը, հավանաբար այլ մոլորակից է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728