Անդրադառնալով Անդրեի և թուրքահայ երգչուհի Սիբիլի հունվարի 22-ի Ստամբուլի համերգին, որը նվիրված էր Վարդանանց եկեղեցու 150-ամյակին և հայկական Մերամեթջյան դպրոցի 100-ամյակին, «Արմենիա ուիքլի» թերթը գրում է, որ երգիչների միջև համագործակցությունը սկսվել է մեկ ու կես տարի առաջ, Ստամբուլում, որտեղ Անդրեն հանդիպել էր Սիբիլին՝ դա նոր հնարավորությունների հանդիպում էր. «Այդ ժամանակ ես Հունաստանում էի և որոշեցի գնալ Ստամբուլ: Մենք ծանոթ էինք նախկինում, բայց ի վերջո հանդիպեցինք այնտեղ ու ընկերացանք», – ասել է Անդրեն «Արմենիա ուիքլի»-ին:
Ստամբուլի համերգին նրանք կատարեցին ինչպես հայկական ավանդական երգեր, այնպես էլ իրենց ստեղծագործություններից. «Շուրջ 30 երաժիշտների նվագակցում էին մեզ հետ, հրաշալի լուսավորություն, բեմի գեղեցիկ ձևավորում և հիանալի հանդիսատես, համերգը ավելի լավ չէր կարող լինել», – ասել է Անդրեն:
Սիբիլի տպավորությունները նույնպես դրական են. ««Սիբիլ» երաժշտական ալբոմս ձայնագրելուց հետո, սա իմ առաջին մեծ համերգն էր: Իմ կողքը ամենահիասքանչ երգիչն էր, ու ամենակարևորը, ամենահիասքանչ տղամարդը: Մենք երկուսս էլ շատ գոհ էինք համերգից», – ասել է Սիբիլը թերթի հետ զրույցում:
Նրանց հաջողության շնորհիվ Նյու Յորքի և Ֆրանսիայի սփյուռքը իրենց հրավիրել է համերգ տալու: Սակայն առայժմ նրանք ուզում են համերգ տալ Երևանում և Արցախում, ասել է Անդրեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ