Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստանում են Արմավիրի քաղաքապետի առանձնատները քանդել տալ (Տեսանյութ)

Փետրվար 26,2013 23:30

IMG_1979Այսօր Արմավիրում բնակիչներից մեկը՝ Սերգեյ Մալխասյանը վրդովված խոսում էր, որ եթե դպրոցում ուսուցիչը համոզում է երեխային, որ նրա ծնողն անպայման ընտրի իշխանական թեկնածուին, սխալ քվեարկություն է անում, էլ ի՞նչ դասատու:

Մեր հարցին՝ նման դեպք եղե՞լ է, գիտե՞ք՝ նա պատասխանեց. «Շատ է եղել: Ոնց գիտենք, ընտրությունների վախտ լրիվ ըտենց եղել է: Չես ընտրի՝ գործից կազատեմ քեզի: Մանկապարտեզի գործից կազատեմ…Մինչեւ ե՞րբ պիտի ազատես: Ազատի, արի բոլորիս տեղը դու աշխատի»,- բողոքեց արմավիրցին:

Մենք խնդրեցինք կոնկրետ ասել, թե ո՞վ է նման հրահանգ տվել: Նա պատասխանեց. «Բոլորը, ղեկավարները լրիվ ըտենց են ասում: Դուք չգիտե՞ք ով կասի՝ մարզպետը կասի, քաղաքապետը կասի, միլիցիայի պետն էլ կասի»:

Հովհաննիսյան Սաթիկ Արմենակի՝ 26 տան բնակիչ: Այսպես ներկայացավ մեր մյուս զրուցակիցը, որը վստահեցրեց. «Արմավիրի քաղաքապետից ոչ մի անգամ գոհ չենք եղել: Երեխես գնաց ջարդուխուրդ եղավ, գնացի օգնություն խնդրեցի, 10 հազար դրամ փող տվին: Ինչքան դրին իրանց գրպանը, որ էդ 10 հազարը ինձ տվեցին: 80 տարեկան կնիկ եմ, գնում եմ հացի փռում եմ աշխատում, ինչ ա 500 դրամ փող բերեմ, իմ երեխեքին պահեմ: Անչափահաս երեխա ունիմ: Նորածին երեխա ունիմ, կաթ եմ տալիս»:

Արմավիրցիները նաեւ բողոքեցին, որ ոռոգման ջուր չեն տալիս, որ պոմիդորը գոնե թրջեն՝ ուտեն. «Ջուրն ի՞նչ ա, որ ժողովրդի վրից կտրել են»:

Արմավիրցիները վստահեցնում էին, որ իրենց հույսը Րաֆֆի Հովհաննիսյանն է, որ գա՝ վիճակը լավացնի: Նրանք համաձայն են «Ժառանգության» առաջնորդի հետ, որ Արմավիրի քաղաքապետին պիտի հետեւի մարզպետը եւ նրա հետ պիտի հրաժարական տա:

Մեր հարցին՝ ճնշումներ չկա՞ն ձեզ վրա՝ Սաթիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէ, ի՞նչ ճնշում, 80 տարեկան կնիկ եմ, ղալա՛թ կանի: Ընենց կանեմ, որ աշխարհի երես չերեւան: Քաղաքապետը սաղ տներ ա սարքել իրան ստեղ: Սաղ պիտի քանդել տանք: Առանձնատներ: Սաղ տերիտորիան վերցրել է իրան: Սաղ Հոկտեմբերյան է՛լ բանկերով, է՛լ եկեղեցի, էլ ստեղ շենք սարքել, էնտեղ տուն սարքել, լրիվ իրանն ա: Ժողովրդին ի՞նչ արեց՝ ոչ մի բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728