Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամմադ-Գուլիևը հանդիպել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին և իր մտահոգությունները հայտնել ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության կայքում հրապարակված «25 տարի չճանաչված Լեռնային Ղարաբաղը» հոդվածի կապակցությամբ: Հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Փոխնախարարը հայտնել էր, որ Ռուսաստանում շատացել են Ադրբեջանի դեմ ուղղված հոդվածները:
Իր բողոքները ներկայացնելով՝ փոխնախարարը հույս էր հայտնել, որ հարցը կուսումնասիրվի և Ռուսաստանի Դաշնության կողմից միջոցներ կձեռնարկվեն:
«ԱՊԱ»-ն գրում է, որ իրենց Մոսկվայի թղթակիցը հայտնել է, որ Վադիմ Դուբնովի վերը նշված վերլուծական հոդվածը հեռացվել է www.rian.ru կայքից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ