Մեծամորում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից հետո «Ժառանգության» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանին մոտեցավ մի բնակիչ ու սկսեց լաց լինելով պատմել՝ «27 տարեկան տղես մեռավ»: Ստյոպա Սաֆարյանին այլ բան չէր մնում անել, քան ցավակցել. «Ողորմի իրեն, մայրիկ ջան: Պինդ կացեք, իր հիշատակը վառ մնա: Դուք էլ երկար ու արժանապատիվ կյանք ունենաք»:
Նա հորդորեց ծեր կնոջը 1 ամիս էլ համբերել. «Մի ամիս, մի փոքր: Հասնելու ենք այդ հաղթանակին»:
Aravot.am-ի հարցին՝ հավատո՞ւմ եք, որ փոփոխություն կլինի՝ կինը պատասխանեց. «Որ էսպես էթա՝ կհավատամ: Բա ի՞նչ անեմ չհավատամ: Հավատով ա կապրինք»:
Մեր հարցին՝ ի՞նչ դժգոհություններ ունեք տեղի իշխանություններից՝ մեծահասակ կինը ժպտաց՝ ասելով, թե չունի: Այնուհետեւ նա ավելացրեց. «Մենակ ես եմ, թոշակ ա կառիմ: Դե խասկցի, էլի: 20 հազար եմ ստանում, դե ապրի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ