Լրահոս
Օրվա լրահոսը

The Star. «Կանադայի խորհրդարանական. մեզ ասում էին՝ «մեր եղբայր հայերը»

Փետրվար 26,2013 22:36

Սարգիս Ասատրյանը, ով 1960-ականներին Հալեպի Մեյդան թաղամասում էր ապրում, այնտեղ իրեն ապահով և պաշտպանված էր զգում: Գրում է «Սթար» պարբերականը:

«Այն առևտրի տարածք էր, գյուղի պես, և մարդկանց 90 տոկոսն այնտեղ հայեր էին», – ասում է Ասատրյանը՝ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավորը, – «Ոչ ոք չէր անհանգստացնում մեզ: Մահմեդականնները մեզ ասում էին՝ «մեր հայ եղբայրները»:

Բայց այժմ Սիրիան խրված է քաղաքացիական պատերազմի մեջ և հազարավոր հայեր լքում են երկիրը, մինչդեռ նրանց ընտանիքները ժամանակին Սիրիա էին եկել՝ 1915թ. ցեղասպանություն փրկվելու:

Թեպետ հայերը Սիրիայի 22 միլիոն բնակաչությունից միայն 120 000-ն էին կազմում, բայց նրանք ամենակրթված զանգվածն էին: Սպառնալիքները, առևանգումները, սպանությունները և եկեղեցիները ռմբակոծելն ու այրելը բազմաթիվ հայերի ստիպել է հրաժարվել իրենց բիզնեսից, տներից և խնայողություններից:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728