Երկու օրից գարուն է, երկու օրից մարտի մեկն է…
Մարտի մեկն այլեւս անդառնալիորեն դարձել է մի օր, որը ոչ միայն գարուն է ավետում, այլեւ՝ իր մեջ տխուր, շատ տխուր հիշողություն ունի:
Մարտի մեկը քաղաքական կատեգորիա է:
Հինգ տարի առաջ այս օրը սարսափելի դաժան եւ տխուր էր:
Կարդացեք նաև
Տասը զոհերն ամեն գարուն հիշեցնելու են իրենց անմեղ թափված արյունը:
Իրավունք չունենք նրանց մոռանալ..
Երկու օրից կրկին գարուն է եւ կրկին մարդիկ են հրապարակում:
Այս դեպքում վստահ եմ, առճակատում չի լինի, այս դեպքում համոզված եմ, կլինի կառուցողական դիրքորոշում, քանի որ վերջին հինգ տարիներին մենք սովորեցինք մեկմեկու հարգել, լսել, հանդուրժել, հասկանալ:
Անցած հինգ տարիներին մեր հասարակությունն ավելի հասունացավ եւ բոլորիս համար առավել պարզ է՝ մարդկանց առճակատման տանելը թշնամու պահվածք է:
Ամենակարեւորը՝ գործող եւ ընտրված նախագահը եւ երկրորդ տեղը գրաված թեկնածուն մարդկային այլ որակներ ունեն, իրենք լավ են գիտակցում երկրի եւ ժողովրդի հանդեպ պատասխանատվության արժեքը;
Մարտի մեկի դասերը մոռանալ հնարավոր չէ , պարտադիր է չմոռանալը:
Այսօր հրապարակում հավաքվածներին կողքից փորձում են «խելք սովորեցնել», ինչ-որ ուժեր,որ մինչ այս պահը խորապես անտարբեր էին, հավակնում են մասնակից լինել քաղաքական օրակարգ ձեւավորելուն, իմ խոսքը նրանց է ուղղված՝
Մի խառնվեք,
Ջուր մի պղտորեք…
Երկու օրից գարուն է…
Եվ դա անկասկած հնարավոր է:
Ինչպիսի հանդուրժողականության, փոխադարձ սիրո, ազգանվեր գաղափարների կոչ, և ընդհանենը՝
մի քանի օրում հայացքների այսպիսի շրջադարձ: -Նման մարդիք ինչպե՞ս չեն ամաչում, գոնե իրենց
ծանոթների աչքերին նայելով, հատկապես որ կին են:
Ոմն , ամաչում եք ձեր իրական անունով ներկայանալ, հասկանում եմ, անգամ կռահում եմ, թե ով եք…իբր ինչ եք ուզում ասել, ասելիք չունեք, միայն մաղձ, հատուկ նպատակով` հատկապես իմ դեմ, նկատել եմ, այդպես եք արձագանքում իմ բոլոր մտքերին եւ հարցազրույցներին:
Նյարդերն հանգստացնող լավ դեղամիջոցներ կան, հարցեք մեր ընդհանուր ծանոթներին, կօգնեն ձեզ: Առողջություն եմ մաղթում, սրտանց, առանց մաղձի, սիրով` Մարգարիտ Եսայան: