Այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի բարեւարշավն ընթացավ թեժ եւ լարված մթնոլորտում: Ոստիկանության աշխատակիցները եւ քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մեկ առ մեկ տեսանկարահանում էին հանրահավաքին մասնակցող մարդկանց՝ «zoom» անելով եւ ֆիքսելով բոլորի դեմքերը:
Մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանի գալը՝ Անահիտ Բախշյանի ելույթի ժամանակ քաղաքացիական հագուստով մարդիկ, թաքնված սյուների հետեւը, գաղտնի նկարահանում էին: Հետո տեսնելով, որ իրենք չէին կարող վրիպել այդքան լրագրողների ուշադրությունից, սկսեցին դա անել բացահայտ՝ շարժելով ներկաների զայրույթը:
Մենք, հետեւելով այդ «նկարահանող» խմբին, փորձեցինք նկարել նրանց, սակայն նրանց թելադրող «բոսսը»՝ Աշոտ Գալստյանը սկսեց հայհոյել Aravot.am-ի լրագրողին, որն արձանագրվել է մեր տեսանյութում եւ հորդորեց նկարողին. «Նկարի, դու էլ իրան նկարի»:
Ավելի ուշ, երբ այդ պարոնից լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱԱԾ-ից եք, նկարահանողն էլ ձեր աշխատողն է, վերջինս հերքեց՝ ասելով, թե սովորական քաղաքացի է: Աշոտ Գալստյանը Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ հերքեց նաեւ, որ հայհոյել է լրագրողներին՝ վստահեցնելով, թե դա ինքը չէ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բոլորը դեռ պատասխան են տալու!!!
ու ամենավատն էն ա, որ ճանաչում ես էս մարդկանց…. Ամաչում ես, որ Արտաշատդ ներկայանում ա էս կերպարով՝ դավաճանի, սրիկայի ու քուչիի կերպարով… որ քո քաղաքն ու մարզը աչքի են ընկնում ոչ թե մտավորականներով, այլ սրանց նման քուչիներով ու դրանց տերերով…
Իսկ հնարավոր չի այս կադրերը ներկայացնել խավիարակեր դիտորդներին:Մինիստալիզմի երևույթներ:Թող եվրոպական կոչված դեմոկրատները տեսնեն թե ում են շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: