Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացել է ՀՀ ԱԳ նախարարության թիմը

Փետրվար 26,2013 21:11

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմը, որը եզրափակիչում առավելության է հասել ՀՀ պաշտպանության նախարարության թիմի նկատմամբ:

Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ առողջապահության թիմը:

«ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած ԱԳ նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:

Շնորհավորելով մրցաշարի հաղթողներին և մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այս խաղն ունի մեծ խորհուրդ՝ այն է, որ գործադիր իշխանության ներսում մրցակցությունը պետք է լինի ինտելեկտուալ: Կարևոր է, որպեսզի մեր  նախարարությունների աշխատակիցներն ինտելեկտուալ մրցակցային դաշտում լավագույնը լինելու շարժառիթ ունեն: Ուրախ եմ, որ տարեցտարի այս խաղի նկատմամբ հետաքրքրությունը և մրցաշարի մասնակիցների թիվն ավելանում է, ինչը նշանակում է, որ մենք կարողանում ենք ինտելեկտուալ դաշտում մրցակցային մթնոլորտ ստեղծել, որտեղ, համոզված եմ, հաղթող է լինելու կառավարման համակարգը և մեր պետությունը»:

Անդրադառնալով եզրափակիչի մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության թիմին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ նախորդ տարվա համեմատ այն այս տարի լուրջ հաջողություն է արձանագրել: «Դա ուրախալի է, որովհետև հենց ՊՆ-ում պետք է ձևավորվի նոր ինտելեկտուալ զանգվածը և մեր հայրենասեր, հասարակությունն առաջ տանող էլիտան: Այսօր կարող ենք արձանագրել, որ ՊՆ-ն էապես հզորացնում է մեր բանակի ինտելկտուալ հատվածը: Համոզված եմ, որ դա ապագայում մեզ լրջագույն հաջողություն է ապահովելու»,- նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Արտաքին գործերի նախարարությունն այսօրվա հաղթանակով ապացուցել է, որ այսուհետ ևս կարող ենք հանգիստ լինել դիվանագիտական ճակատում մղվող պայքարի համար, քանի որ այն մղում են ինտելեկտուալները, որոնք ունեն բավարար գիտելիքներ, որպեսզի պաշտպանեն մեր շահերն արտաքին ճակատում:

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը չորորդ տարին անընդմեջ կազմակերպել են «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա»- հասարակական կազմակերպությունները՝  ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում:

Մրցաշարին մասնակցել են ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության առընթեր մարմինների 27 թիմեր:

2 Breynring varchapeti gavat 26.02.13

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728