Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը` ՀՀԿ-ական պատգամավորին` «Մեծն իրավաբան»

Փետրվար 26,2013 21:04

Այսպես դիմեց Նաիրա Զոհրաբյանը` Դավիթ Հարությունյանին

«Բարի եղեք ծանոթացեք էթիկայի հանձնաժողովի լիազորություններին: Էթիկայի հանձնաժողովը ոչ միայն էթիկայի կանոնների խախտումներն է քննարկում, այլ նաև որոշ դեպքերում տալիս է եզրակացություն»,-այսօր խորհրդարանում իր ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Դավիթ Հարությունյանը:

Aravot.am-արդեն տեղեկացրել է, խորհրդարանում` էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նախագիծն արժանացավ նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հակազդեցությանը: https://www.aravot.am/2013/02/26/208237/:

Ի դեպ, Գալուստ Սահակյանն ասաց, որ փորձ է արվել օրինագիծը բերել 24-ժամյա ռեժիմի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Տեղեկացնեմ, որ նման փորձ չի եղել և պետք է ներկայացվեր այն, ինչ իրականում կա»: Հերքելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ չի եղել նաև պայմանավորվածություն` քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ:

Ինչ մնում է Ն. Զոհրաբյանի`հանձնաժողովի օբյեկտիվությանը վերաբերվող դիտարկումներին ,Դ. Հարությունյանն ասաց, որ խորհրդարանական մեծամասնությունն էլ, խորհրդարանական ընդդիմությունն էլ ինքնուրույն չեն կարող որոշումներ անցկացնել, և այդ փաստը խոսում է այս հանձնաժողովի օբյեկտիվության մասին:

«Թերևս ելույթների դրական կողմն այն է, որ ինձ դիմում էին «մեծն իրավաբան»: Հուսով եմ՝ սա հեգնանք չէր»,-ասաց Հարությունյանը՝ նկատի ունենալով Ն. Զոհրաբյանի դիտարկումը, թե այստեղ ներկա են «մեծն իրավաբաններ»:

Հարությունյանն անդրադարձավ նաև պատգամավորի երկքաղաքացիության վերաբերյալ հնչած մտահոգություններին՝ նշելով, որ երկքաղաքացիության դեպքում  կան սահմանափակումներ: Պատգամավորի` օրենքով նախատեսված պարտավորությունն է հայտարարել, որ նա ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, և դա հանցագործություն է, որի համար օրենքով սահմանված են պատժամիջոցներ:

Ավարտելով իր խոսքը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ ինքը պատրաստ է լսելու իր գործընկերների առաջարկությունները առաջին և երիկրորդ ընթերցմամբ, բայց ինքը կարծում է, որ այս նախագիծը պետք է ընդունվի առաջին ընթերցմամբ, որովհետև սա իսկապես լուրջ եւ առաջընթաց քայլ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728