Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը`ԲՀԿ-ի «խաչակրաց արշավանքի» մասին

Փետրվար 26,2013 20:25

«Այսօրվա հայտարարությունների ժամին հնչած որոշ ելույթներ ինձ մտովի տեղափոխեցին ՍՄԿԿ շրջանի խորհրդարան, քանի որ քծնանքից, շողոքորթումից բացի ուրիշ ոչինչ չլսեցի»,- խորհրդարանում իր հայտարարությունն այսպես սկսեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ապա, արդեն բուն նյութին անցնելով, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը համաձայն չէ այն տեսակետին, թե երկրում լրջագույն իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո, քանի որ երկրում լրջագույն ծայրահեղ իրավիճակն, ըստ նրա,  արդեն տևական ժամանակ է. «Երբ ԲՀԿ-ն բազմիցս բարձրաձայնում էր երկրում առկա սոցիալական, տնտեսական իրավիճակի մասին, մեզ շատերը մեղադրում էին կառավարության և նրա ղեկավարի դեմ խաչակրաց պատերազմ հայտարարելու մեջ: Ոչ ոք արժանի չէ, որ ԲՀԿ-ն պատերազմ հայտարարի նրան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մութ, բազմահնարք մոնիպուլյացիաների շարքային վարպետ՝, մի կետից լարվող:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728