Aravot. am-ը Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, սպորտում հնարավոր բոլոր տիտղոսները նվաճած Լեւոն Ջուլֆալակյանին հարցրեց, թե Իրանում անցկացված Աշխարհի գավաթի խաղարկությունում վերջին տարիներին ՖԻԼԱ- ի գլխավոր հովանավոր Ադրբեջանն իրեն ինչպե՞ս էր դրսեւորում այդ օրերին ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետիին պաշտոնանկ անելու հետ կապված, պատասխանեց. «Ձեր հարցին պատասխանել չեմ կարող, որովհետեւ Թեհրանում ես եւ մեր պատվիրակությունը զբաղված էինք զուտ մեր ըմբիշների մրցելույթներով: Միայն մի բան կարող եմ սաել. Ադրբեջանը վատ հանդես եկավ եւ, որքան հիշում եմ, աշխարհի տասը ուժեղագույն երկրների մեջ զբաղեցրեց յոփերորդ տեղը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ