Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մասիսցու որդուն ստիպում են մտնել «Օրինաց երկիր» (Տեսանյութ)

Փետրվար 26,2013 19:58

«Տո ո՞վ կհավատա ԿԸՀ-ի արդյունքներին, թող բերեն գյուղ-գյուղ ապացուցեն: 37 թվից վատ ա: Այս էսօր սենց որ բերում-վախցնում են ժողովրդին, 37 թվից վատ է»,- այսօր Մասիսում բնակիչներից մեկը՝ Արտակ Ստեփանյանն Aravot.amի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց: Նա ասաց, որ իրեն 2 անգամ ինձ ձերբակալել են, 3-ը թող լինի. «Մի երեխես գնացել ա, մնում ա 4-ն էլ գնան: Իմ հետ կռվում են, չեն ուզում էս երկրում ապրեն: Էս մարդիկ, որ էսօր ծառայում են կեղծելով, թուրք լինի՝ թուրքի համար են ծառայելու: Մենակ հայ ազգի մեջ չի: Ցանկացած ազգի մեջ կա ճորտ, կա ծառա, կան այլանդակ մարդիկ»:

Մեր հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքից առաջ եղե՞լ են սպառնալիքներ, որ չգաք հանրահավաքի՝ մասիսցիներից մեկը պատասխանեց. «Ո՞վ, ի՞նձ ասեն: Ասած կան, ժողովել ասել են, որ չգաք: Բայց մենք գալու ենք, կանգնելու ենք, դե իմացեք: 88 թվից կանտուզիա ունեմ ես, կռվի եմ գնացել, բայց…»:

Արտակ Ստեփանյանը նաեւ պատմեց, որ իր հարազատների վրա ճնշումներ կան, ինչ է թե ընդդիմադիր հայացքներ ունի. «Երեխուն կանչում ասում են՝ պիտի «Օրինաց երկիր» մտնես: Երեխես ասում է՝ պապա, ես հո ապուշ չեմ: Ասում ա՝ դե դիմում գրի, գործից ազատվի: Եղբորը եղբոր, հորը տղու եւ տղուն հոր դեմ, պատկերացնում եք, դարձնում են թշնամի, որովհետեւ իրենք ապրում են ուրիշ միջոցներով: Ես ապրելու միջոց ունեմ, ես չեմ լացում ասում օգնություն ինձ տվեք: Բայց իմ երեխեն չի ուզում ստեղ ապրի՝ ուսանող: 5 երեխա ունեմ, 4-ը չափահաս են, չեն ուզում ստեղ ապրեն, 5-րդն էլ չի ուզում ստեղ ապրի»:

Մասիսցին նաեւ ասաց, որ իր երեխաներն իրեն նվաստացած են զգում, որ «դիպլոմայինը կարա մեկը փողով առնի, լավ աշխատանք ունենա, իսկ իրանից մանկավարժ աշխատելու համար 5000 դոլար փող ուզեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՏԻԳՐԱՆ says:

    ես համոզված եմ որ Մասիսում ոոչ մեկ ոչ մեկի չի ստիպի մտնել օրինաց երկիր քանի որ մասիսի տվյալ կուսակցության ղեկավարը արդեն վաղուց դուրս է եկել այդ կուսակցությունից և ինքը որևիցէ իշխանական լծակ չի ունեցել որ ասի մտեք կամ մի մտեք օրինաց երկիր, և եթե լծակ ել ունենար խոսքը Մհեր Համբարձումյանի մասին է ապա նա այնքան պարկեշտ մարդ է որ նման բան չէր անի

  2. Artak says:

    Տիգրան ես իմ հարցազրույցում Մասիսի <> չկուսակցության կամ Մհեր Համբաձումյանի մասին չեմ խոսել:Իսկ տնօրենի մեղքը նվազագույնն է:ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏՈՒՄ<>:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728