Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող 956-ից միայն 17-ն են տեղավորվել աշխատանքի (Տեսանյութ)

Փետրվար 26,2013 19:21

 

«Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնում աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց թիվը ավելացել է»,-այդ մասին այսօր Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» ընդլայնված նիստի ժամանակ տեղեկացրեց Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:

Եթե Լոռու մարզում գրանցված չզբաղված աշխատանք փնտրողների մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ցուցանիշը 2011 –ին 115 է եղել, ապա 2012 –ին այն ավելացել է` դառնալով 146:

«ենթադրելի է որ հաշմանդամների նկատմամբ տարվող աշխատանքների ուշադրությունը ավելի է բարձրացել, եւ արդյունավետությունը նույնպես, քանի որ գրանցվողների թիվը ավելի շատ է, եւ հետաքրքրությունն է ավելացել»:

Նա, սակայն, հավելում է, որ թեեւ դիմողները շատ են, բայց կենտրոնում գրանցված հաշմանդամություն ունեցող անձանց մեջ աշխատանքի տեղավորվածների թիվը դեռեւս փոքր է:

«Օրինակ Լոռու մարզի գրանցված աշխատանք փնտրողների շրջանակներում 956 –ից ընդամենը 17 հաշմանդամներ են, որ տեղավորվել են աշխատանքի, նույնը Վանաձորում` 531-ից ընդամենը 9 հաշմանդամ է աշխատանքի տեղավորվել»:

Valeri JaxinyanՀանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանն (լուսանկարում) էլ, ներկայացնելով ամփոփ տեղեկատվություն հանձնաժողովի կողմից 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին, տեղեկացրեց, որ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Լոռու մարզում բնակվում է 50 618 կենսաթոշակ ստացողներ, ինչը մարզի բնակչության շուրջ 18 տոկոսն է, իսկ ահա հաշմանդամություն ունեն 17061-ը, կամ կենսաթոշակ ստացողների 33 տոկոսը:

«Այսինքն` նրանցից յուրաքանչյուր երրորդը կենսաթոշակ է ստանում: Առաջին խմբի հաշմանդամ են 947-ը, 2-րդ խմբի` 8718-ը, 3-րդ` 6666, մանկուց հաշմանդամ են 730 երեխա, ծնողազուրկ են 2666 երեխաներ, որոնցից 55-ը երկկողմանի»:

Նա նշեց, որ ծնողազուրկ երեխաների թիվը մարզում ավելացել է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728