Իջեւան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի պատուհանին փակցված է այդտեղ տեղակայված 41/23 ընտրական տեղամասում փետրվարի 18-ին կայացած քվեարկության արդյունքների արձանագրությունը: Դրա տակ ստորագրել են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սոֆյա Սարգսյանը, հանձնաժողովի քարտուղար, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Համլետ Ավալյանը եւ հանձնաժողովի 6 անդամները: Արձանագրության մեջ անվավեր քվեաթերթիկների թիվը գրված է՝ «եռեսունինը», իսկ Հրանտ Բագրատյանի ստացած քվեների թիվը՝ «եռեսուներեք»:
Դպրոցի աշակերտները ելումուտի ժամանակ տեսնելով տառասխալով արձանագրությունը՝ ժպտում են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ