Ավտոմեքենան, որն իբրև վառելիք օգտագործում է սուրճի հատիկներ, վերջերս մեծ ուրախություն պարգևեց իր տիրոջը՝ գրանցելով նոր ռեկորդ: 42-ամյա բրիտանացի Մարտին Բեյկոնին հաջողվել է 1989թ.-ին արտադրված «Ford» մակնիշի սովորական ավտոմեքենանան վերածել մի մեքենայի, որն սուրճի միջոցով կընթանա ժամում 105 կիլոմետր:
Բրիտանացի թոշակառու Փիթեր Գլեիզբուրգին հաջողվել է աճեցնել 8,1 կիլոգրամ քաշով սոխ, որն համարվում է ամենամեծն աշխարհում:
Անգլիական Ռեդինգ քաղաքի ֆուտբոլային թիմի դարպասապահ Ջիմի Թեյլորը համարվում է վատագույն դարպասապահն աշխարհում: Նա 27 խաղի ընթացքում ստիպված է եղել սեփական դարպասից դուրս հանել 457 գնդակ:
Հնդիկ քանդակագործ Հուսսաինին պատրաստել Թամիլիի նախարարներից մեկի՝ Նադու Ջայլալիդ Ջայիարամի կիսանդրին սեփական արյան միջոցով: Քանդակագործը տարիներ շարունակ հավաքել է մոտ 11 լիտր արյուն, սառեցրել այն և ապահովել արձանի պատրաստման նյութը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: